Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների
իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ՝ շարքային Արթուր Արտյոմի Մխիթար-յանը (ծնվ. 2002թ.) կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Եվս երկու զինծառայող վիրավոր է,նրանց կյանքին վտանգ չի սպառնում։Ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադ-րբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։