Օդային, համեղ, ախորժելի պիշկիներ՝ ընդամենը 15 րոպեում։ Խորհուրդ ենք տալիս հենց այսօր պատրաստել։ Անհրաժեշտ բաղադրիչներ․ մածուն՝ բարձր յուղայնությամբ, 200մլ ձու՝ 2 հատ շաքարավազ՝ 160գ վանիլին ձեթ՝ 100մլ աղ՝ մի պտղունձ ալյուր՝ 550գ փխրեցուցիչ՝ 1,5թ․գ․ շաքարի փոշի, ձեթ՝ տապակելու համար
Պատրաստման եղանակ․ Մածունը խառնել ձվի, շաքարավազի և վանիլինի հետ։ Ավելացնել աղ և ձեթ, խառնել։ Ալյուրը միացնել փխրեցուցիչի հետ և մաղելով մաս — մաս լցնել մածունի մեջ։ Պիտի ստացվի փափուկ և էլաստիկ զանգված։
Խմորի կտորներին գնդիկների ձև տալ։Տաքացնել ձեթը և տապակել պիշկիները՝ երկու կողմից, մինչ ոսկեգույն դառնալը։ Տապակելուց հետո դնել անձեռոցիկի վրա և տեղափոխելով ափսեի մեջ՝ շաքարի փոշի ցանել։ Բարի ախորժակ։