Ահա թե ինչ պետք է անել ծորակի մաքրման համար. պարզ խորհուրդ

Լոգարանի կամ խոհանոցի ջրի ծորակները ստիպված պետք է հաճախակի մաքրել, քանի որ ջրից կամ ձեռքով դիպչելուց հետո մնում են հետքեր և մատնահետքեր:

Այս զարմանալի պարզ մեթոդը կօգնի ծորակի մակերեսը պաշտպանել տարբեր տեսակի հետքերի առաջացումից:
Ահա թե ինչ պետք է անել ծորակի սովորական մաքրումից հետո, որպեսզի Ձեր ջրի ծորակը ավելի երկար նոր տեսք ունենա և ավելի երկար մնա առանց հետքերի:


Լվացեք ծորակը ինչպես միշտ և չորացրեք այն:
Դրանից հետո ծորակը մի լավ շփեք մոմաթղթով:
Ծորակի մակերեսին կառաջանա մոմի պաշտպանիչ շերտ, որն էլ կպաշպանի ծորակը հետքերի առաջացումից:
Այժմ ջուրը ուղղակի վանվում է մակերեսի կողմից, իսկ ծորակի վրա հայտնված ջրի կաթիլները չեն չորանա և չեն թողնի հետքեր:

Понравилась статья? Поделиться с друзьями: