Վերջերս covid էի վարակվել․․․Հիվանդանոցից եկա տուն ու ամուսնուս պահարանում հայտնաբերեցի ՍԱ…..

Վերջերս covid էի վարակվել․․․

Հիվանդանոցից եկա տուն ու ամուսնուս պահարանում հայտնաբերեցի ՍԱ:Մի շաբաթ առաջ վերջապես դուրս գրվեցի հիվանդանոցից: Ինձ մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, բացի դրանից առաջացել էին բարդություններ:

Գրեթե15 օր հիվանդանոցում անցկացնելուց հետո եկա տուն ու հանգիստ շունչ քաշեցի: Աշխատավայրում նախապես զգուշացրել էի, որ 1
ամիս չեն ներկայանա, քանի որ մոտ երկու շաբաթ էլ պիտի տանը շարունակեմ բուժումս:

Քանի որ մենակ էի մնացել, որոշեցի կապիտալ մաքրություն անել: Սկսեցի վարագույրներից, անցա պահարաններին, սեղաններին:
Չպատմեմ, թե ամուսնուս աշխատասեղանին ինչ էր կատարվում: Բաժակներ, թղթեր, փոշոտ համա կարգիչ: Աչքովս մի նոր նաթատետր ընկավ, հետաքրքրասիրությունս թույլ չտվեց չբացել այն: Բայց ավելի լավ էր չանեի նման բան:Պարզվեց, ամուսինս գրի է առել
այն ամենը, ինչ ինձ համար գնել է այս ընթացքում, այսինքն այն օրվանից սկսած, ինչ աշխատանքի չեմ գնացել:

«Դեմքի քսուք, վիտամին D, տաք գուլպա»… ահա սա էր գրված:Համաձայն եմ, մենք վաղուց արդեն երիտասարդ սիրահարների նը-
ման չենք, 8 տարի միասին ենք ապրում, չէի ասի, որ շատ ջերմ հարաբերություններ ունենք, բայց նման բան չէի սպասում նրանից:
Ձեռքերս սկսեցին դողալ, բայց հետո հավաքեցի ինձ ու որոշեցի, որ պիտի խոսեմ ամուսնուս հետ:

Թե ինչպես զսպեցի ինձ, որ նույն պահին տանից դուրս չգամ ու չգնամ ուղիղ նրա աշխատավայրը, չգիտեմ:Երեկոյան բացատրություն պահանջեցի, իսկ նա շատ հանգիստ տոնով պատասխանեց.

-Բայց ի՞նչ վատ բան կա դրա մեջ: Պիտի գրի առնեմ, որ տեսնեմ, թե ինչքան եմ ծա խսել քո բուժման համար: Բացի դրա նից, պիտի
հետևեմ գումարին, քանի որ հիմա միայն ես եմ աշխատում: Ոչինչ, խնդիր չկա, կլավանաս, որոշ ժամանակ էլ դու կպահես մեզ, իսկ
ես էլ գումար կխնայեմ ու նոր նոթբուք կգնեմ, սրանով անգամ խաղ չեմ կարողանում միացնել…

Հիմա չգիտեմ, թե ինչ անեմ, մի կողմից ամուսինս իրավացի է, ոչ ոք պարտավոր չէ ինձ պահել, բայց մյուս կողմից էլ այնպիսի մեծ
ցավ եմ զգում…Այ քեզ սեր…

Понравилась статья? Поделиться с друзьями: