Արևոտ օրերը մնացին անցյալում, ու եթե դուք էլ չեք լվացել վագարույրերը, ուրեմն սա հենց ձեզ համար է: Պետք է իմանալ մի քանի կանոնների մասին՝ նախքան վարագույրերը լվացքի մեքենան ուղարկելը:
Որքան ավելի հասարակ է վարագույրերի գործվքածը, այդքան ավելի հեշտ է դրանք լվանալը: Առանց դեկորի վարագույրերն ուղղակի դնում եք թմբուկի մեջ, ընտրում օպտիմալ ջերմաստիճան և միացնում լվացքը:
Եթե գնել եք պատրաստի գործարանային վարագույրեր, այս դեպքում ավելի հեշտ կլինի, քանի որ պիտակի վրա նշված են լվանալու կանոնները: Այդպես կծանոթանաք ոչ միայն ջրի թույլատրելի ջերմաստիճանին, այլև արդուկելու կանոններին:
Ինչի մասին է կարևոր հիշել
Ամենաառաջինը՝ անկախ գործվածքից, միշտ ընտրեք «Деликатная стирка» ռեժիմը, իսկ ջերմաստիճանը պիտի լինի 30°С: Քամելու ֆունկցիան անջատեք, միացրեք լրացուցիչ պարզաջրում:
Երկրորդը, պատրաստ եղեք նրան, որ ցանկացած գործվածքից կարված վարագույր լվանալուց հետո «նստում է»:
Երրորդը. ցանկալի է վարագույրերը լվանալ ոչ թե փոշիով, այլ հեղուկ միջոցներով: Բանն այն է, որ վերը նշված ռեժիմով լվացքի դեպքում փոշին չի հասցնում լուծվել՝ կտորի վրա թողնելով հետքեր:
Եվ վերջինը, վարագույրերը լվացեք մյուս իերից առանձին: Այդպես ավելի մեծ է հավանականությունը, որ գործվածքը լիարժեք կմաքրվի: Բացի այդ լցրեք թմբուկի կեսը, այն չպիտի լինի ծանրաբեռնված:
Ինչ վերաբերվում է չորացնելուն. չի կարելի չորացնել վարագույրերը արևի տակ կամ էլ մարտկոցների վրա: Չորացրեք ուղղահայց վիճակում՝ կախելով ստվերոտ տեղում կամ օդափոխվող պատշգամբում: