Օրեցօր Ամանորն ավելի ու ավելի է մոտենում՝ ինչ ոճի զարդարել տոնածառը

Օրեցօր Ամանորն ավելի ու ավելի է մոտենում եւ հասունանում է Նոր տարվա գլխավոր խորհրդանիշ տոնածառը գեղեցիկ լույսերով, խաղալիքներով եւ դրասանգներով զարդարելու պահը։

Տոնածառը զարդարելու շատ տարբերակներ կան։ Սակայն եթե ցանկանում եք այս տարի ձեր կանաչ գեղեցկուհին այնքան հմայիչ լինի, որ ոչ մեկը անտարբեր չանցնի դրա կողքով, ուրեմն պետք է լուրջ մոտեցում ցուցաբերել այս պատասխանատու գործին։ Այսպիսով, ներկայացնում ենք տոնածառն իսկական գլուխգործոց դարձնելու 5 տարբերակ։

Եվրոպական ոճ

Տոնածառը զարդարվում է փոքրիկ եւ մեծ նույն գույնը կամ երանգը ունեցող խաղալիքներով։ Ընդ որում, տոնածառի վերեւի հատվածում տեղադրվում են փոքրիկ, իսկ ներքեւում համեմատաբար ավելի մեծ խաղալիքները։

Ռետրո ոճ

Եթե ցանկանում եք տոնածառը զարդարել ռետրո ոճով, ուրեմն հարկավոր է գտնել հին խաղալիքներ՝ համադրելով դրանք մրգերի, ընդեղենի հետ։ Նման ձեւավորումը ակամա ձեզ կտանի մանկություն։

Արեւելյան ոճ

Տոնական եղեւնին կարելի է զարդարել նաեւ կանաչ եւ կարմիր գույների համադրությամբ։ Եվ եթե նաեւ ավելացնեք տարբեր զանգեր, գույնզգույն խաղալիքներ եւ դրակոններ, տոնածառը կստանա արեւելյան ոճ։

Ռոմանտիկ ոճ

Տանը ռոմանտիկ եւ մտերմիկ միջավայր ստեղծելու համար հարկավոր է տոնածառը զարդարել սպիտակ եւ արծաթագույն փայլերով, դրասանգներով, սրտաձեւ խաղալիքներով, ծաղիկներով, արհեսատական ձյան փաթիլներով։ Արդյունքում ստացվում է ձմեռվա բնապատկեր։

Ավելացնենք, որ տոնածառը զարդարելիս պետք է հաշվի առնել մի քանի կարեւոր պայման։

1. Գերիշխող պետք է լինի 2 գույն, այլապես տոնածառը կկորցնի իր գեղեցկությունը, եւ հյուրերը էսթետիկ հաճույք չեն զգա։ Ցանկալի է, որ զարդերը լինեն ձեր ձեռքով պատրաստված։

2. Տոնածառը պետք է զարդարել ընտանյոք հանդերձ, եւ բոլոր անդամները պետք է իրենց մասնակցությունն ունենան այս գործում. չէ որ ամանորը ընտանեկան տոն է, որն իր շուրջն է հավաքում հարազատներին, ընկերներին, մտերիմներին։

3. Տոնածառ զարդարելիս մտածեք միայն դրական երեւույթների մասին եւ փորձեք մեծ սեր պարգեւել դրան։ Համոզված եղեք, որ ձեր հյուրերը դա անպայման կզգան այդ ջերմությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: