Մի մոռացեկ ամանորյա հրաշքի մասին այն կարող է պատահել յուրաքանչյուրիս կյանքում. Հոգեբան.

Մի մոռացեկ ամանորյա հրաշքի մասին՝

Մանուկ ժամանակ բոլորս էլ սրտի թրթիռով ենք նամակ գրում Ձմեռ պապին՝ ակնկալելով երազանքի իրականացում։
Մեծանալով՝ այլեւս չենք հավատում հեքիաթին ու ամանորյա կախարդի մասին միայն կարոտով ենք մտածում։
Սակայն, պարզվում է, ամանորյա հրաշք կարող է տեղի ունենալ յուրաքանչյուրիս կյանքում։
Իհարկե, առանց հոլիվուդյան հեքիաթներին հատուկ էֆեկտների, բայց՝ ավելի իրական։ Ամանորյա հրաշքի ողջ գաղտնիքը…

Ձմեռ պապի նամակի մեջ է։

Բանն այն է, որ երազանքի մասին նամակ գրելով:
Հստակ ձեւակերպում ենք այն եւ հասկանում, թե իրականում ինչ ենք ցանկանում։

«Ամեն ինչ սկսվում է ցանկությունից։ Քանի դեռ հստակ չեք գիտակցել, ի՞նչ եք ցանկանում, երբեք էլ այն ստանալու միջոց չեք գտնի»։
Այնպես որ, հարգելի մեծահասակներ, դեկտեմբերի 30-ի երեկոյան վատ չէր լինի կես ժամ տրամադրել Ձմեռ պապին նամակ գրելու համար։ Խնդրել կարելի է ցանկացած բան։
Եվ, չեք հավատա, բայց մի քանի օրվա ընթացքում նույնիսկ եթե չստանաք, հաստատ կհասկանք, թե ինչպես հասնեք դրան։

Понравилась статья? Поделиться с друзьями: