Այս հնարքը, որի մասին կպատմեմ հիմա, վաղուց եմ կիրառում։ Այս մասին արդեն պատմել եմ իմ ծանոթներին, ու բոլորը շնորհակալ են դրա համար։
Ատամի նոր խոզանակ գնում ենք 1,5-2 ամիսը մեկ։ Չենք խոսում այն մասին, որ խոզանակները պետք է ժամանակին փոխել։ Սա առանց էլ հասկանալի է բոլոր նրանց, ովքեր կարևորում են հիգիենան։
Հենց որ նոր խոզանակ եք գնում, փորձեք դնել այն եռման ջրով բաժակի մեջ։
Ջրին կարող եք մի քիչ սոդա ավելացնել։ Այդ դեպքում էֆեկտը կուժեղանա։
Չեմ լցնում եռման ջուրը ախտահանելու նպատակով, քանի որ եթե պահպանված են բոլոր սանիտարական նորմերը, խոզանակի վրա չեն լինում միկրոբներ։ Այնպես որ լրացուցիչ ախտահանման մեջ իմաստ չեմ տեսնում։
Ահա թե որն է հնարքի իմաստը․ եռման ջուրը փափկեցնում է խոզանակի կոշտ մազիկները, ու դրանք դառնում են ավելի փափուկ և էլաստիկ, իսկ խոզանակն ավելի լավ է լվանում։
Հավատացած եղեք, որ նման պրոցեդուրայից հետո ատամի խոզանակի օգտագործումը կդառնա ավելի հաճելի և հարմարավետ։
Թեպետ միշտ գնում եմ փափուկ կամ միջին կոշտության խոզանակներ, միևնույնն է, առաջին օգտագործումը դիկսկոմֆորտ է առաջացնում։
Հարկ է նշել, որ եռման ջրով պրոցեդուրա կատարում ենք միայն 1 անգամ՝ առաջին օգտագործումից առաջ։