«Ինձ հարցնում են՝ ինչո՞ւ ուժ չկիրառեցիր». Սերժ Սարգսյան

ՀՀԿ 17-րդ համագումարում ելույթ է ունեցել ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Խոսելով 2018թ. իրադարձությունների մասին՝ նախկին նախագահն ասել է. «Ես ակնհայտորեն խանգարում էի նրանց, ովքեր այս խեղկատակների ձեռքով ինձ կանգնեցրին ծանր երկընտրանքի առաջ՝ հեռանալ, կամ ուժ կիրառելով, արյուն թափելով՝ մնալ իշխանության:

Մեր իշխանությունը խանգարում էր բոլոր նրանց, ում պատկերացումներն Արցախի հարցի ու ՀՀ ապագայի վերաբերյալ չէին համընկնում մեր պատերացումների հետ: Մենք ոչ մեկինը չէինք, մերն էինք ու մեր շահերն էինք առաջ մղում, ինչը նրանց սրտով չէր:

Իմ նպատակը 2018-ին ամեն գնով իշխանությունը պահելը չէր, այլ՝ Արցախը պահելն էր: Ինձ հարցնում են՝ ինչո՞ւ ուժ չկիրառեցիր ցուցարարների նկատմամբ. ասել եմ ու կրկին կասեմ՝ հեշտ է հետհայաց մեծ-մեծ խոսելը, այդ օրերի քաոսից անցնցում դուրս գալը…

Վստահեցնում եմ՝ արտաքին և ոչ մի դերակատար չի կարող քո երկրի ներսում հաջողության հասնել, եթե չունենա աջակիցներ: Ցավոք, այդպիսիք կային ու մանիպուլացված հասարակությունը հետևեց նրանց»:

Понравилась статья? Поделиться с друзьями: