Բրյուսելյան գաղտնիքներ. Փաշինյանը մի կերպ է մեկնաբանում հանդիպման արդյունքները, Ալիեւը՝ լրիվ ուրիշ կերպ

Եկեք անկեղծ լինենք։ Երևի ճիշտ են այն պնդումները, թե ցանկացած վիճահարույց հարցով բանավոր պայմանավորվածությունները ոչ միայն առ ոչինչ են, այլև խիստ վտանգավոր, քանզի կողմերից յուրաքանչյուրը դրանք մեկնաբանում է սեփական շահերից ելնելով ու հաճախ պարզապես անհնար է զատել՝ ո՞վ է խեղաթյուրում իրականությունը։ Բրյուսելում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը ձեզ օրինակ։

Տեսեք, թե ինչ էր ասում Իլհամ Ալիևը հանդիպման հենց նախօրեին. «Անցած ամիսներին Հայաստանը դեմ էր ավտոմոբիլային ճանապարհի բացմանը, բայց հիմա մեզ հաջողվեց համոզել դրա անխուսափելիությունը, և նրանք համաձայնեցին։ Այսպիսով, կա համաձայնություն. ներկայումս մենք քննարկում ենք այդ միջանցքի՝ Զանգեզուրի միջանցքի իրավական ռեժիմը, որը Ադրբեջանից հասնում է Հայաստան, իսկ այնտեղից՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն», — պնդել է Ալիևը եվրոպական թերթերից մեկին տված հարցազրույցում։ Նկատեք՝ նա խոսում է հենց ավտոմոբիլային հաղորդակցության մասին, որն արդեն երկար ժամանակ է, ինչ հայ-ադրբեջանական վիճաբանության գլխավոր առարկան է. արդյոք Հայաստանի տարածքով ի վերջո ավտոմոբիլային ճանապարհ կանցնի՞, որը կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ։

Դիտեք նաև՝

 

Понравилась статья? Поделиться с друзьями: