Ամանորյա բադրիջանով ռուլետների վրացական շատ համեղ բաղադրատոմս

Պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է.

2 բադրիջան
150 գրամ «Բրինզա» պանիր
100 գրամ կաթնաշոռ
Կանաչի (համեմ, օրեգանո, մաղադանոս)
2 պճեղ սխտոր
Ընկույզ
Նուռ

Սկսում ենք պատրաստել

1. Բադրիջանները լվանում ենք և բարակ շերտերով կտրատում։

2. Տապակը դնում ենք կրակին և լավ տաքացնում ենք։ Հետո դնում ենք բադրիջանի շերտերն ու լավ տապակում մինչև ոսկեգույն դառնալը։ Լավ կլինի օգտագործել չկպչող ծածկույթով թավա և յուղ ընդհանրապես չանել։

3. Մանր կտրատում ենք կանաչին և լցնում թասիկի մեջ։ Ավելացնում ենք պանիրը և կաթնաշոռը։ Ճզմում ենք սխտորը։ Ըստ ցանկության աղ և պղպեղ ենք անում, և ամենը լավ խառնում ենք։ Ընկույզը աղում ենք կամ ծեծում, ավելացնում ենք միջուկին։

4. Վերցնում ենք բադրիջանի շերտը, վրան քսում ենք միջուկը և ռուլետի պես փաթաթում։ Այդպես փաթաթում ենք տապակած բոլոր շերտերը։ Պատրաստի ռուլետները դնում ենք մատուցման ափսեի մեջ և զարդարում նռան հատիկներով։

Понравилась статья? Поделиться с друзьями: