Համեղ և չկրկնվող բիսկվիտ արքայանարնջով. փորձեք ու կհամոզվեք

Արքայանարնջով բիսկվիտ

Բաղադրատոմսը՝
-3 ձու
-1 թեյի բաժակ շաքարավազ
-400 գր արքայանարինջ (լինի քաղցր ու ոչ շատ կոշտ)
-10 ճաշի գդալ ձեթ
-50 գրամ մանրացրած ընկույզ
-Թեյի գդալի ծայրով աղացած դարչին
-1.5 թեյի բաժակ ալյուր ( ավելացնել նաև 1-2 ճգ)
-1 թեյի ոչ լիքը գդալ սոդա
-մի պտղունց լիմոնի աղ
-վանելին


Պատրաստման եղանակը՝
Ձվերը հարել,ավելացնել շաքարավազ։ Այնքան հարել,որ մի քիչ ծավալով մեծանա։ Ավելացնել չոփեռով կամ բլենդեռով մանրացված արքայանարինջները ( պյուրեի նման զանգված),ձեթը,դարչինը և ընկույզը։
Խառնելուց հետո ավելացնել 1 բաժակ ալյուր` սոդայի ու լիմոնի աղի հետ։ Մնացած ալյուրը քիչ քիչ ավելացնել։ Պետք է ստացվի այնպիսի խմոր,որ գդալից մի փոքր ծորալուց հետո պոկվի,այսինքն ջրիկ չլինի։ Ավելացնում ենք վանելին ու լցնում տապակի մեջ։ Տապակի չափը 24 սմ տրամագծով։ Կալկա փռել,քիչ ձեթոտել ու նոր լցնել խմորը։
Թխել 170 կամ 180 աստիճանի տակ։ Մոտ 30 րոպեում է թխվում։ Ընթացքում հետևել,քանի որ երեսը շուտ է կարմրում։ Եթե ջեռոցը շատ ուժեղ է,կարելի է 150 ° ի տակ թխել։
Պատրաստ լինելուց հետո թողնել հովանա,շաքարի փոշի ցանել և համտեսել։🥰
Իսկ եթե սիրում եք նաև լիմոնի արտահայտիչ համ,շաքարի փոշուն վրա ավելացրեք լիմոնի քամած հյութ ու լավ խառնեք։ Ծորացող զանգված պիտի ստացվի։ Դա բարակ շերտով լցրեք բիսկվիթի եզրերին

Понравилась статья? Поделиться с друзьями: