Իլհամ Ալիևը այսօր խոսել է Հայաստան վերադարձաց ռազմագերիների ձերբակալության մասին

Իլհամ Ալիևը այսօր իսպանական EL PAÍS-ին տված հարցազրույցում ասել է.


«Ձերբակալվածներից մի քանիսը, մեր վերադարձնելուց հետո, 10 օր հետո ձերբակալվել են Հայաստանում։
Սա շատ լուրջ ազդանշան է մեզ՝ այս մարդկանց և նրանց հարազատներին։ Մենք նրանց վերադարձրինք Հայաստան, իսկ նրանք ձերբակալվեցին։ Հավանաբար այս մարդկանց կտանջեն։
Նրանք նման փորձ ունեն, մեր գերիները պատմել են հայկական բանտերի սարսափելի ժամանակների մասին։ Սա ցույց է տալիս, որ այդ մարդիկ ենթարկվելու են շատ դաժան խոշտանգումների։ Այդ իսկ պատճառով, եթե մենք ավելի շատ մարդկանց վերադարձնենք, նրանք կձերբակալվեն։ Սա իրական փաստ է…»։
Փաստորեն Իլհամը ԵՒրոպայում փորձում է իր եղբայր Նիկոլի տված շանսն օգտագործել ժողովրդավար լիդեր երևալու համար, հայերին սարսափելի դահիճներ ներկայացնելու համար և այլն…
Դժվար է պատկերացնել մի երկրի ապագա, որը կառավարվում է իր թշնամիների կողմից։


Դժվար է պատկերացնել մի երկրի ու ժողովրդի ապագա, որը ունի ժիրայրլիպարիտյաններ, ու նմանատիպ կերպարներ, որոնց համար ավելի կարևոր է հարևան-թշնամի երկրների շահերը, քան Հայաստանի։
Ի դեպ, կարծում եմ, «լիպարիտյան»-ները Հայաստանում Թուրքիայի պատասխանն են ԽՍՀՄ-ի կողմից ժամանակին հայ հետախույզների միջոցով թուրքական քաղաքական շրջանակներ մուտք գործելու դեպքերին` «Սմբատ Խոջայաններին»:

Понравилась статья? Поделиться с друзьями: