Երևանում 34 և 35 տարեկան տղամարդիկ ձերբակալվել են

Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների տվյալներ էին ձեռք բերել, որ Երևանում բնակվող 34 և 35-ամյա տղամարդիկ զբաղվում են տարբեր տեսակի թմրամիջոցների իրացմամբ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: Դեկտեմբերի 7-ին գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Կենտրոնական բաժնի և ՃՈ ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների հետ, մայրաքաղաքի տարբեր թաղամասերում նախ հայտնաբերել ու կասկածանքով բերման են ենթարկել վերը նշված տղամարդկացից թմրամիջոցներ ձեռք բերած անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մեթամֆետամին։ Բերման ենթարկվածներից ոմանք ձերբակալվել են:

Նույն օրը գիշերը հայտնաբերվել ու բերման են ենթարկվել 34 և 35-ամյա տղամարդիկ։ Նրանցից կրտսերի խուզարկությամբ հայտնաբերվել է հերոին, իսկ մյուսի խուզարկությամբ՝ մեթամֆետամին։

Հարուցված քրեական գործի շրջանակներում՝ դեկտեմբերի 10-ին խուզարկություն է կատարվել 34-ամյա տղամարդու՝ Սարյան փողոցում վարձած բնակարանում: Հայտնաբերվել են տարբեր քաշերով հաշիշ, մեթամֆետամին, մարիխուանա, գազային ատրճանակ և այլն։ Նշանակվել են փորձաքննություններ։ 34 և 35 տարեկան տղամարդիկ ձերբակալվել են։ Նախաքննությունը շարունակվում է։

Понравилась статья? Поделиться с друзьями: