Աշխատանքից տուն գալիս շենքի բակում տեսա կնոջս ընկերուհի՝ Սոնաին․ Մոտեցա, պարզվեց որ ինձ է սպասում․․․
Երեկ աշխատա վայրում հոսանքն անջատել էին, և մեզ բոլո րիս կեսօրին տուն թողեցին: Շատ ուրախ գնում էի տուն, մտածում էի,
թե ինչպես եմ ամբողջ օրը միա յնակ հանգստանալու. որդիս մանկապ արտեզում է, կինս՝ աշխատանքի:Հանկարծ տեսնում եմ, որ
կնոջս ընկերուհին, ով ուրիշ քաղաքում է ապրում, կանգնած է մեր բակում:
-Ողջույն, Անի: Ինչպե՞ս ես հայտնվել այստեղ:
-Ես Արմինեին զգուշացրել էի, որ գալու եմ: Ուղղակի մի օր շուտ եկա, իսկ հեռախոսս կորցրել եմ: Նստած, ձեզ էի սպասում:
-Բան չկա, ես շուտ եմ եկել: Արի գնանք տուն:
Բռնեցի նրա ճամպրուկը և բացեցի դուռը: Վերելակի մոտ տեսա հարևանուհուս, բարևեցի նրան:
Տանը բազմոցին տեղավորեցի մեր հյուրին, նա ամբողջ գիշեր ճանապարհին էր եղել, իսկ ինքս գնացի իմ սենյակ և նստեցի համակարգչի առաջ:Մի ժամ անց լսեցի, որ ինչ որ մեկը փորձում է բանալիով բացել դուռը, բայց ներսից իմ բանալին էր: Բացեցի:
Կինսէր: Կատաղած ցլի հայացքով: Նա առանց որևէ մի բան ասելու՝ ներս մտավ, տեսավ քնած ընկերուհուն և թեթևացած շունչ քաշեց:Պարզվեց, որ մեր հարևանուհին զանգել էր կնոջս, ասել, որ ինչոր անծանոթ աղջկա եմ տուն բերել, իսկ կինս կարծել էր, որ իրեն դավաճանում եմ:
Այդ օրվանից էլ հարևաններին չեմ բարևում…