Մինչ սովորական հակաբիոտիկները ապագովազդի են ենթարկվում, քանի որ բազմաթիվ կողմնակի ազդեցություններ ունեն, բնական միջոցները, ինչպես մեղրն ու քրքումը, շատ օգտակար են և կարողանում են հակաբիոտիկների ազդեցություն թողնել։
Մեղրի և քրքումի համադրությունը թանկարժեք բնական միջոց է բազմաթիվ հիվանդությունների դեմ, այդ թվում ստամոքսի խանգարման, մրսածության, գրիպի, ասթմայի, հիպերտոնիայի, բարձր արյան ճնշման, շաքարախտի, արթրիտի, ընկճախտի, սրտի հիվանդությունների, վերքերի և այրվածքների, էկզեմաների, փսորիազի և ակնեի դեմ։
Քրքումի և մեղրի համադրությունը ուժեղացնում է դրանց հակամանրէային ակտիվությունը։ Դրանք միասին կարող են գործել տարբեր մանրէային և սնկային շտամմերի դեմ։
Ահա այսպես առաջարկում ենք պատրաստել այդ դեղամիջոցը։
Անհրաժեշտ բաղադրիչներ
1 թ.գ. բուժիչ որակի մանրացված քրքում
¼ բաժակ մեղր
2 կաթիլ լիմոնի եթերայուղ (ըստ ցանկության)
Պատրաստման եղանակը
Բաղադրիչները խառնեք և փակեք կափարիչով։ Պահեք խառնուրդը սենյակային ջերմաստիճանի տակ և օգտագործելուց առաջ ամեն անգամ խառնեք։ Գրիպի և մրսածության դեմ պայքարելու համար կես գդալ ընդունել այս խառնուրդից օրական մի քանի անգամ։