Սոնա Շահգելդյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ Ինչ ասես անում են շատերը, չեք հետախուզում, ընկել եք իմ հետևից…..

Քիչ առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, որ հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ: Տեղեկությունը դեռ պաշտոնական մեկանաբանություն չի ստացել:

Շրջանառվող լուրերին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երգչուհին՝ ըստ էության չհերքելով դրանք:

Նա գրել է, որ ինչ ասես անում են շատերը, չեն հետախուզում: «Մաքուր մարդկանց վրա եք հիմա էլ հասել: Աստծուց վախեցեք»,- գրել է երգչուհին և հավելել, որ չգիտեն ինչ անել, հիմա էլ ընկել են իր հետևից:

 

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ երգչուհու նկատմամբ հետախուզումը հայտարարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի 2-րդ մասով (Ապօրինի ձեռնարկատիրությունը):

Понравилась статья? Поделиться с друзьями: