Հաճախ լինում են իրավիճակներ, երբ սթրեսի պատճառով ճնշումը կտրուկ բարձրանում է: Իսկ եթե օգնող չկա՞, կամ չունեք դեղորայք: Դրանից հետո օգտակար է գրել և անգիր սովորել այս 4 մեթոդները:
Փորձեք հանգստանալ և արտաշնչելիս 5-10 վայրկյան փորձեք պահել Ձեր շունչը: Դա արեք մի քանի րոպե խորը շնչեք, պահեք շունչը 5-10 վարկյան և արտաշնչեք: Այս պարզ մեթոդը կօգնի Ձեզ իջեցնել մինչև 30 միավոր արյան ճնշում:Ճնշումն արագորեն իջեցնելու համար օգտագործեք սառը ջուր:
Դուք կարող եք ձեռքերը պահել սառը ջրի հոսքի տակ մինչև նախաբազուկները, շաղ տալ դեմքին, խոնավեցնել որևէ կտոր և դնել վահանաձև գեղձի հատվածում: Նաև կարող եք սառը ջուր լցնել ավազանի մեջ, և ոտքերը դնել ջրի մեջ մի քանի րոպեով:
Ավանդական բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել խնձորի քացախ։ Ոտքերի ներքևի հատվածում քսեք խնձորի քացախի մեջ թաթախված բամբակ: Թողեք այն 10 րոպե: Այս եղանակով արյան ճնշումը կարող է կրճատվել 30-40 միավորով:
Արյան ճնշումը արագ իջեցնելու համար, հատկապես եթե հիպերտոնիկ եք, պատրաստեք նման թուրմ և միշտ պահեք այն Ձեզ հետ: Դեղատնից գնեք պատրաստի թուրմեր՝ վալերիան, առյուծագի, ալոճի և «Վալոկարդին»:
Ամեն ինչ խառնեք մեկ շշի մեջ, որից պատրաստված թուրմից մի փոքր լցրեք մեկ այլ շշի մեջ, որպեսզի այն միշտ Ձեզ հետ լինի: Ճնշումի հանկարծակի բարձրացման դեպքում թուրմի մեկ թեյի գդալը նոսրացրեք 50 մլ ջրի մեջ և խմեք: