Եթե ուզում ես ճանաչել մարդուն, մի լսիր, թե ինչ են նրա մասին խոսում ուրիշները, այլ․․․ Իմաստուն մտքեր՝ բոլոր ժամանակների համար

«Եթե Դուք կարողացել եք խաբել մարդուն, դա չի նշանակում, որ նա հիմար է, դա նշանակում է, որ ձեզ ավելի շատ են վստահել, քան դուք արժանի եք». Չարլզ Բուկովսկի:

«Երբ ես 5 տարեկան էի, մայրս միշտ պնդում էր, որ կյանքում ամենակարևոր բանը երջանիկ լինելն է: Երբ ես գնացի դպրոց, ինձ հարցրին, թե ինչ եմ ուզում դառնալ, երբ մեծանամ: Ես գրեցի. «Երջանիկ մարդ»: Ինձ ասացին՝ «Դու չես հասկացել հանձնարարությունը», իսկ ես պատասխանեցի՝ «Դուք չեք հասկացել կյանքը»». Ջոն Լենոն:

«Միշտ չէ, որ ներողություն է խնդրում նա, ով մեղավոր է: Ներողություն է խնդրում նա, ով բարձր է գնահատում հարաբերությունները». Էրիխ Մարիա Ռեմարկ:

«Մենք կյանքում սիրում ենք միայն մեկ անգամ: Հետո սկսում ենք փնտրել նմանին». Սերգեյ Եսենին:

«Նա չէ մեծագույնը, ով երբեք չի ընկել: Մեծագույնը նա է, ով ընկել և վեր է կացել». Կոնֆուցիոս:

«Համակրանքն այն է, երբ դուր է գալիս արտաքինը: Սիրահարությունը՝ երբ դուր է գալիս արտաքինը և բնավորությունը: Իսկ սերը՝ երբ դուր են գալիս նույնիսկ թերությունները». Անտուան դը Սենտ Էքզյուպերի:

«Ընկնող ինքնաթիռում չկան աթեիստներ». Միխայիլ Զադորնով:

«Եթե ուզում ես ճանաչել մարդուն, մի լսիր, թե ինչ են նրա մասին խոսում ուրիշները: Լսիր, թե ինչ է նա խոսում ուրիշների մասին». Վուդի Ալեն:

«Կարողացիր գնահատել նրան, ով չի կարող առանց քեզ: Եվ մի վազիր նրա հետևից, ով երջանիկ է առանց քեզ». Գաբրիել Գարսիա Մարկես:

«Երիտասարդ ժամանակ մենք փնտրում ենք գեղեցիկ մարմին: Իսկ տարիների ընթացքում՝ հարազատ հոգի». Միխայիլ Ժվանեցկի:

«Չի կարելի վերադառնալ դավաճանների մոտ: Չի կարելի: Կծեք ձեր արմունկները, հող ծամեք, բայց մի վերադարձեք այնտեղ, որտեղ ձեզ երբևէ դավաճանել են». Ժան Ռենո:

Понравилась статья? Поделиться с друзьями: