Ճիշտ խոսենք հայերեն. Տարածված սխալներ

Չի կարելի ասել «Անունդ ինչպես է»: Պետք է ասել «Անունդ ի՞նչ է»:

Հայոց լեզվում «խնդրվել», «հյուրասիրվել», «զանգվել», «կապնվել», «խաբնվել», «խոստովանվել», «խփնվել» բառեր չկան:

Գրվում է «տասներկու, տասներեք», կարդացվում է «տասնէրկու, տասնէրեք». Այս իրողությունը գրաբարյան հիմք և բացատրություն ունի:

Չի կարելի ասել «տասէրկու, տասչորս», քանի որ հայերենում չկա «տաս», այլ կա «տասը» /«տասն»/:

Շարունակությունը հոլովակում կամ ամբողջական տեքստը՝ այստեղ.
Ներկայացնում է Հայկ Բլբուլյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: