Խրթխրթան, համեղ ու հագեցնող: Այս համեղ նախաճաշից հաստատ ոչ ոք չի հրաժարվի. պատրաստվում է շատ արագ և գոհ կմնան բոլորը:

Այս համեղ նախաճաշից հաստատ ոչ ոք չի հրաժարվի. պատրաստվում է շատ արագ և գոհ կմնան բոլորը:
Ձեզ պետք է

Դիտեք նաև՝

180 գ կաթնաշոռ
140 գ պանիր
1 ձու
2-3 ճաշի գդալ ալյուր
Կանաչի՝ ըստ ճաշակի
Աղ
Բուսայուղ՝ տապակելու համար
Ինչ անել

Պանիրն անցակցնել քերիչով: Կաթնաշոռը տրորել, ավելացնել պանրին: Ավելացնել կտրատված կանաչին, ձուն և այս ամենը լավ խառնել: Ավելացնել ալյուր: Ստացվում է ձեռքերին թեթևակի կպչող խմոր:

Աշխատանքային մակերեսի վրա ալյուր լցնել, պանրային զանգվածից վերցնել մեկ ճաշի գդալ, թավալել ալյուրի մեջ, տալ ձողիկի ձև (կամ ցանկացած ձև, օրինակ գնդիկներ, խորանարդիկներ) և տապակել բուսայուղով ամեն կողմից մինչև ոսկեգույն կեղև առաջանա:

Понравилась статья? Поделиться с друзьями: