Ի՞նչ կարող է պատմել ձեր երեխայի նկարը,Միայն ավարտելուց հետո հարցրեք, թե նկարված մարդիկ ինչ անուններ ունեն, այնուհետև վերլուծեք այն ըստ հետևյալ կետերի.

Առաջարկեք ձեր երեխային նկարել իր ընտանիքը: Նկարելիս պետք չէ միջամտել, պարզապես ուշադրություն դարձրեք, թե ինչ հաջորդականությամբ են թղթի վրա պատկերվում ընտանիքի անդամները: Միայն ավարտելուց հետո հարցրեք, թե նկարված մարդիկ ինչ անուններ ունեն, այնուհետև վերլուծեք այն ըստ հետևյալ կետերի.

Ըստ հերթականության – նկարում պատկերված մարդուկների հերթականությունը խորհրդանշում է ընտանիքի անդամների վերաբերմունքը փոքրիկ նկարիչի նկատմամբ: Երեխաները սովորաբար առաջինը նկարում են տան ամենասիրելի կամ ամենակարևոր անդամին: Եթե նա որևէ մեկին մոռացել է նկարել, ապա տան այդ անդամի և երեխայի փոխհարաբերությունը բավականին լարված են: Երեխաները սովորաբար իրենց պատկերում են նկարի կենտրոնում, քանի որ վստահ են, որ իրենց ծնողները սիրում են իրենց: Լքված կամ միայնակ զգալու դեպքում, երեխան ընդհանրապես իրեն չի նկարում:
Ըստ կազմի – եթե երեխայի պատկերած խմբային լուսանկարում բացակայում է ընտանիքի անդամներից որևիցե մեկը, ապա պետք է երեխայից ճշտել, թե ինչու՞ է մոռացել նրան նկարել: Նման ոչ ամբողջական նկարը մտահոգվելու լուրջ պատճառ է:
Ըստ չափսի – որքան մեծ հեղինակություն է վայելում ընտանիքի տվյալ անդամը երեխայի համար, այնքան մեծ և բարձր դիրքով է երեխան իր նկարում պատկերում այդ մարդուն: Սովորաբար մերժված երեխաներն իրենց շատ փոքր են պատկերում, իսկ երես առածների համար թղթի չափսը կարող է բավարար չլինի:
Ըստ հեռավորության – երբ տանը խաղաղություն և համերաշխություն է, ապա ընտանիքի բոլոր անդամներն իրար շատ մոտ են պատկերվում: Որքան երեխան իրեն մոտ է պատկերում որևիցե մեկին, այնքան ավելի կապված է նրա հետ: Ուշադրություն դարձրեք նաև պատկերված մարդկանց միջև գտնվող ցանկացած երևույթի, քանի որ այն խոչընդոտ է հանդիսանում հենց այդ մարդկանց փոխհարաբերությունների ժամանակ:

Ըստ գույնի – այն, ինչ երեխայի համար սիրելի է, կարևոր, նա կպատկերի տաք, վառ գույներով: Եթե որևէ մեկի հագուստը երեխան պատկերել է կապույտ գույնով՝ դա նշանակում է, որ այդ մարդու կողքին երեխան բավականին հանգիստ է իրեն զգում: Եթե պատկերված է կանաչով, ապա այդ մարդը երեխայի կողմից հարգված և կարևոր է:
Դեղինը խորհրդանշում է իմպուլսիվություն, կարմիրը՝ ագրեսիվություն, սևը խորհրդանշում է հուզական տհաճություն, թշնամություն տվյալ անձի նկատմամբ:
Փոքր բերան կամ բերանի բացակայություն – այդ մարդը սովորաբար թաքցնում է իր զգացմունքները: Պատկերված ատամները խորհրդանշում են ագրեսիվություն: Նկարում պատկերված մեծ աչքերով մարդիկ սովորաբար վախեցնում են, իսկ փոքր աչքերովը՝ ինչ-որ բան են թաքցնում: Երկար ձեռքերը կամ դրանց բացակայությունը նշանակում է, որ տվյալ անձը հոգեբանորեն ճնշում է երեխային:

Կարճ ձեռքերը մատնում են ներքին թուլությունը: Եթե երեխան իրեն նկարում է վերև պարզած ձեռքերով, ապա երեխային տան անդամների կողմից ցուցադրվող ուշադրությունը բավարար չէ և ցանկանում է ինքնահաստատվել ընտանիքում:

Ուշադրություն դարձրեք ձեր երեխայի կողմից նկարված ցանկացած պատկերի, քանի որ երեխան հենց այնպես ոչինչ չի անում և չի նկարում: Ձեր երեխան իր նկարած նկարների միջոցով կարող է ոչ միայն օգնել գտնել, այլ նաև չեզոքացնել ընտանեկան փոխհարաբերությունների ցավոտ կետերը, ինչպես նաև ձեզ կօգնի հասկանալ իրեն, իր ցանկություններն ու կարիքները:

Եթե դուք չեք կարողանում ճիշտ ձևով վերլուծել ձեր երեխայի «գլուխգործոցները», ապա երեխայի հետ միասին նկարեք «Երազած ընտանիքի» նկարը և դուք կտեսնեք այն ամենն ինչը պակասում է ձեզանից յուրաքանչյուրին երջանիկ լինելու և միմյանց սեր տալու համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: