Անհրաժեշտ բաղադրիչներ.
- ալյուր՝ 320գ
- շաքարավազ՝ 50գ
- կարագ՝ 110գ
- թթվասեր՝ 130գ
- դեղնուց՝ 1 հատ
- վանիլին
- փխրեցուցիչ՝ 1թ.գ.
- ջեմ
- աղ՝ մի պտղունձ
Պատրաստման եղանակ.
Մաղել ալյուրն ու խառնել աղի, վանիլինի, շաքարավազի և փխրեցուցիչի հետ: Ավելացնել սառացրած կարագը և ձեռքերով խառնել այնքան, որ փշուր ստացվի:

Ավելացնել դեղնուցն ու թթվասերը, հունցել էլաստիկ խմոր, փաթաթել տոպրակով և ուղարկել սառնարանը՝ 30–40 րոպեով:

Սառած խմորը կտրատել մոտ 40գ կշռող հավասար կտորների: Գնդիկներ ձևավորել, իսկ հետո գրտնակել: Դանակով կտրվածք անել մեջտեղից դեպի եզր:

Մի քիչ միջուկ դնել՝ հենց կտրվածքի կողքին: Փաթաթել այն՝ թեթևակի սեղմելով: Ներքևի հատվածը կոկիկ ամրացրեք, որպեսզի միջուկը դուրս չգա:

Ծաղիկները դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ և ուղարկել սառնարանը՝ 15 րոպեով: Այս ընթացքում տաքացնել ջեռոցը՝ մինչ 180 ջերմաստիճանի: Թխել 20–22 րոպե:

Բարի ախորժակ: