43- ամյա բժշկուհին վիրահատությունից առաջ անդամահատման համար նշում է կատարել առողջ ոտքի վրա…

Վիրաբույժը սխալմամբ անդամահատել է տարեց պացիենտի առողջ ոտքը։ Բժիշկը տուգանվել է 2,7 հազար եվրոյով։ Այս մասին հայտնում է The Guardian.-ը։

Պարբերականի տվյալներով՝ Ավստրիայի Ֆրայշտադ քաղաքի հիվանդանոց է ընդունվել 82- ամյա տղամարդ։ Նրա մոտ ստորին վերջույթի անդամահատման անհրաժեշտություն է առաջացել։

Հիվանդանոցի 43- ամյա բժշկուհին վիրահատությունից առաջ անդամահատման համար նշում է կատարել առողջ ոտքի վրա։ Իրավապահ մարմիններին բժշկական սխալի մասին հայտնի է դարձել մի քանի օր անց, երբ պացիենտը մահացել է։

Վիրաբույժն աշխատանքից ազատվել է։ Նա տեղի ունեցածը որակել է մարդկային և տեխնիկական սխալ։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել և տուգանել է, պարտավորեցրել է տուգանքի կրկնապատիկի չափով փոխհատուցում վճարել տուժածի ընտանիքին:

Понравилась статья? Поделиться с друзьями: