Հոգնածություն կամ խրոնիկ հոգնածություն

Աշխատունակությունը բարձրացնող լավ միջոց է ընկուզեղենի օգտագործումը, որոնք պարունակում են օգտակար սպիտակուցներ եւ չհագեցած ճարպաթթուներ: Վիտամին «C» պարունակող սննդամթերքը օգնում է այրել օրգանիզմի ճարպերը եւ օրգանիզմն ապահովել էներգիայով։ Օգտակար են մասուրը, հաղարջը, ցիտրուսները, բուլղարական պղպեղը, կաղամբը, կիվին, կիտրոնը, նեխուրը։ Կարեւոր նշանակություն ունեն մագնեզիում եւ կալիում պարունակող սննդամթերքները, որոնք օրգանիզմում նպաստում են էներգիա տեղափոխող ֆերմենտի առաջացմանը։ Մագնեզիումով հարուստ են ձկնեղենը, հունական ընկույզը, կանաչեղենը։ Կալիումի աղբյուր է բանանը, դդումը, սմբուկը, ընկուզեղենը, սեւ սալորաչիրը, ծիրանը, խնձորը, խաղողը, դեղձը, մասուրը։ Մի մոռացեք կաթնամթերքը, որը հարուստ է հանքային նյութերով։

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

v Վերցնել 1 հատ կիտրոն, 1 բաժակ ընկույզ, 1 բաժակ մեղր։ Կիտրոնը եւ ընկույզը աղալ, ավելացնել մեղրը, լավ խառնել։ Ընդունել 1 ճ/գ, օրը 3 անգամ։

v Օրվա ընթացքում օգտագործեք մասուրից պատրաստված թեյ։ v Սննդակարգում օգտագործել ֆեյխոա, ծովային կաղամբ եւ սեւ շոկոլադ։

v 1 ճ/գ արեւքուրիկի մանրացրած տերեւների վրա լցնել 1 բաժակ եռման ջուր, պահել 0,5 ժամ, խմել 1/3 բաժակ, օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Կատարել 3 շաբաթ։

v Երեկոյան ընդունել 20 րոպե տեւողությամբ տաք լոգանքներ։

v Ամեն օր առավոտյան եւ երեկոյան կուլ տալ 1 թեյի գդալ մեղր, որն ունի նյարդային համակարգը հանգստացնող հատկություն։

v Վերցնել 1 ճ/գ անանուխ, 1 ճ/գ առյուծագի, 1 ճ/գ ադոնիս գարնանային։ Խառնուրդից վերցնել 2 ճ/գ, վրան լցնել 0,5 լ եռման ջուր, պահել 30 րոպե։ Խմել 1/3 բաժակ, օրը 3 անգամ, ուտելուց հետո։

Понравилась статья? Поделиться с друзьями: