Ճի՞շտ է արդյոք, որ հղիությունը վերացնում է բորբոքումները

«Բժիշկներն ասացին, որ սկսել է կանացի օրգանների բորբոքում, և ինձ մոտ ուրեոպլազմա հայտնաբերեցին: Սակայն բորբոքումն ամբողջովին չբուժվեց: Ասեցին՝ հղիանամ, կանցնի: Այդ բորբոքման հետևանքով հնարավո՞ր է ցիկլի խանգարում, ճնշման տատանում, սրտխփոց, շատ արտադրություն, շնչահեղձություն, մեջքի ցավ»,-գրել էր ընթերցողը:

Հարցին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

— Ցիստիտը միզապարկի լորձաթաղանթի բորբոքումն է: Սովորաբար այն առաջանում է մանրէների պատճառով, որոնք միզուղիների միջոցով հայտնվում են միզապարկի մեջ:

Երբեմն պատճառ են դառնում տարատեսակ ալերգիաները կոսմետիկ օճառներից, ցանափոշուց և նույնիսկ զուգարանի թղթից:

Հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է կանանց, քան տղամարդկանց մոտ:

Եթե միզարձակումը ցավոտ է, մեզն ունի ուժեղ հոտ, պղտոր է, ուղեկցվում է արյամբ, ապա պետք է անպայման դիմել բժշկի և անցնել որոշակի հետազոտություններ:

Ցիստիտի և պիելոնեֆրիտի հետ կապված անհրաժեշտ է դիմել ուրոլոգի կոնսուլտացիայի: Ինչ վերաբերում է ուրեոպլազմային, այն իրենից ներկայացնում է պայմանական պաթոգեն միկրոֆլորա: Միայն ուրեոպլազման չի հանգեցնի Ձեր նշած խնդիրներին, բայց դրա քրոնիկական ընթացքի հետևանքով առաջացած բորբոքումները՝ էնդոմետրիտ, սալպինգիտ, սալպինգոօֆորիտ, կարողեն հանդիսանալ տվյալ գանգատների պատճառ:

Ինչ վերաբերում է բորբոքային պրոցեսին, որը, իբրև թե, կանցնի հղիության ժամանակ, պետք է նշեմ, որ փոքր-ինչ համաձայն չեմ այդ պնդման հետ: Առհասարակ կարծում եմ, որ բոլոր տեսակի բորբոքային պրոցեսները, որոնց մասին տեղյակ եք, նախընտրելի է վերացնել մինչև հղիություն:

Понравилась статья? Поделиться с друзьями: