Ինչպե՞ս պատրաստել ծեփամածիկ (պլաստիլին) տանը մեր բալիկի հմար… շատ հեշտ և արագ

Պլաստիլինով զբաղմունքը շատ արդյունավետ է. զարգացնում է մոտորիկան: Փոքրիկները սկզբում տրորում են, հետզհետե կարողանում են պատրաստել իրենց լավ ծանոթ պարզ առարկաներ՝ ելակ, սունկ, զատիկ և այլն։

Մայրիկ Աննա Հովհաննիսյանն առաջարկում է տան պայմաններում պլաստիլին պատրաստելու բաղադրատոմս, որը մաքուր է էկոլոգիապես և անվնաս երեխաների համար: Շատ հեշտ է պատրաստվում և մեծ գումար չի պահանջում:

Պլաստիլինի պատրաստման համար անհրաժեշտ է.

Ալյուր — 1 բաժակ

Լիմոնի աղ — 1/2 թեյի գդալ

Մանր աղ — 1/2 բաժակ

Ձեթ — 1 ճաշի գդալ

Եռացրած ջուր — 1 բաժակ

Սննդային ներկանյութ

Պատրաստման եղանակը.

Հարկավոր է ալյուրը, լիմոնի աղը, աղը, ձեթը, ջուրը խառնել կաթսայի մեջ և դնել մարմանդ կրակի վրա, մինչև սկսի պնդանալ: Այնուհետև հանել կրակից, ձեռքերով գունդ սարքել (ձեռքերին չպետք է կպչի): Խմորը բաժանել մի քանի մասերի և ավելացնել ներկանյութը: Այնուհետև լավ տրորել ձեռքերի մեջ, որպեսզի ներկը հավասար բաշխվի: Պատրաստի գնդերը պահել փակ ամանի մեջ, որպեսզի չչորանա (կարող եք նաև պոլիեթիլենային տոպրակի մեջ դնել): Պահել սառնարանում:

Понравилась статья? Поделиться с друзьями: