Խաղի մեջ ներքաշել Թուրքիային, կամ ինչո՞ւ է Ալիևը հայասիրության մեջ մեղադրում Մինսկի խմբին

 

Բաքում դարձյալ ակտիվ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակից Ֆրանսիային զրկելու հարցը։ Ինչի՞ հետ է դա կապված:
Բաքվում վերսկվսել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ որպես միջնորդի Ֆրանսիային վարկաբեկելու արշավը։ Այժմ արդեն ոչ միայն մամուլում, այլև բարձրաստիճան պետական գործիչների շուրթերից են կոչեր հնչում ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահությունում Ֆրանսիային փոխարինելու մասին։ Նոյեմբերի 23–ին այս հարցը լրջորեն քննարկվում էր Ադրբեջանի խորհրդարանում։ Ի՞նչ է իրականում կանգնած Փարիզի հեղինակությանը հարված հասցնելու հերթական փորձի հետևում:

«Ֆրանսիան որպես Մինսկի խմբի անդամ, բացահայտ կերպով աջակցում է Հայաստանին։ Ֆրանսիացիները համակրում են հայերին և նրանց վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ երբեք չի փոխվի։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանը պետք է ջանքեր գործադրի Մինսկի խմբի համանախագահությունից Ֆրանսիային հեռացնելու համար։ Մենք պետք է վերանայենք հարաբերությունները Փարիզի հետ բոլոր ոլորտներում», – մեջլիսի նիստին հայտարարել է իշխանամետ պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիևը։


Էրդողանն ուզում է, որ իրեն ենթարկվեն Հայաստանն ու Եվրասիայի ևս 15 պետություններ»

Понравилась статья? Поделиться с друзьями: