Հայ-ռուսական համատեղ զորավարժությունները

Հետևակի մարտական մեքենաներն ու օդուժը կրակային խոցման ընթացքում ցուցաբերել են գերազանց արդյունքներ:


Նոյեմբերի 24-25-ին անցկացվել է հայ-ռուսական համատեղ զորավարժություն: Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի, անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները: Բացազատվել են հրամանատարական կետեր ու դիտակետեր:


Զորավարժությունն իրականացվել է հետևակի մարտական մեքենաների և օդուժի ներգրավմամբ, որոնք կրակային խոցման ընթացքում ցուցաբերել են գերազանց արդյունքներ:

Տանկային ստորաբաժանումների ներգրավմամբ մարտավարական զորավարժություն է անցկացվել
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22–ին էլ անցկացվել էին Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունները: Մասնակցել են ինչպես Հայաստանի ԶՈւ հատուկ բանակային կորպուսի, այնպես էլ ռուսական 102-րդ ռազմաբազայի ուժեղացված ստորաբաժանումները:

Понравилась статья? Поделиться с друзьями: