Եթե մենք զիջենք Գորիս–Կապանի 22 կիլոմետր հատվածը, սա նշանակում է, որ

Հայաստանի տրանսպորտի և կապի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը չի ընդունում, որ Գորիս–Կապան ավտոճանապարհի` ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո գտնվող հատվածն Ադրբեջանին է պատկանում։

ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նա ներկայացրեց այդ ճանապարհահատվածի պատմությունը։
«Երբ 1960-ականների սկզբին Հայաստանի Մինիստրների խորհուրդը որոշում էր կայացնել կառուցել Գորիս–Կապան ավտոճանապարհը, այն ժամանակվա ղեկավարները չգիտեի՞ն ՀՀ սահմանի տեղը։ Հստակ գիտեին, քանի որ ոչ գիտակից մարդ չէր կարող լինել Մինիստրների կազմում։

Գիտեին` ինչի համար են կառուցում և ինչու հենց այդ տարածքում։ Ադրբեջանը փորձում էր Արաքսի ձախափնյա ողջ տարածքով ավտոճանապարհ անցկացնել, և, Գորիս–Կապանը կառուցելով, փաստորեն Ադրբեջանի ձգտումների դիմացն առան»,–ասաց Քոչինյանը։


Զերծ մնալ որևէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից. հայտարարություն

Понравилась статья? Поделиться с друзьями: