Թխվածքաբլիթներով «Մրջնաբույն»

Ինչպես պատրաստենք բոլորիս այդքան սիրելի «Մրջնաբույն» տորթը թխվածքաբլիթներով և եփված խտացրած կաթով։ Դրա համար մեզանից ընդամենը 10 րոպե կպահանջվի։ Փորձեք և անկասկած գոհ կմնաք։

Անհրաժեշտ բաղադրիչներ

Թխվածքաբլիթներ – 600 գրամ
Կարագ – 100 գրամ
Կաթնային շոկոլադ – 30 գրամ
Եփած խտացրած կաթ – 500 գրամ
Թթվասեր – 2 ճ․գ․
Ընկույզ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը

1. Թխվածքաբլիթները փշուրների վերածեք։ Խորը թասի մեջ լավ հարեք խտացրած կաթը։

2. Երբ կաթը նոսրանա, ավելացրեք թթվասերը և շարունակեք հարել մինչև համասեռ դառնալը։ Այնուհետև ավելացրեք փափկած կարագը և լավ հարեք։

3. Մանրացրեք ընկույզը, և լավ խառնեք կրեմին։ Թխվածքաբլիթի փշուրները միացրեք կրեմին և միասին լավ հարեք։

4. Ստացված զանգվածը ճաշի գդալով բլրաձև շարեք տափակ ափսեի վրա, վրայից քերած շոկոլադ լցրեք և 1 ժամով դրեք սառնարանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: