Երեխաների մոտ աղեստամոքսային տրակտի առանձին ախտահարումը առաջարկվում է դիտարկել որպես COVID-19–ի առանձին։
Նման դեպքերի թիվը 2020 թվականից` դելտա շտամի հայտնվելուց հետո, աճել է 2%–20%, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է ՌԳԱ թղթակից անդամ, Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի գիտական աշխատանքի գծով փոխտնօրեն Ալեքսանդր Գորելովը։
«Պատվաստանյութերն ու COVID-19–ի բուժման նոր մեթոդները. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով ՌԳԱ գիտխորհրդի առցանց ժողովի ժամանակ Գորելովը հիշեցրել է, որ 2020 թվականին երեխաների 2%–ի մոտ աղեստամոքսային տրակտի բացառիկ ախտահարում է նկատվել։
Դելտա շտամի հայտնվելով` այս թիվն աճել է մինչև 20%, այսինքն` յուրաքանչյուր 5-րդ երեխայի մոտ նկատվում է աղեստամոքսային տրակտի առանձնակի ախտահարում։
Բժիշկները բացահայտել են, թե որ գործոնն է կորոնավիրուսի դեպքում մահվան ելքի հանգեցնում:
«Մենք առաջարկում ենք երեխաների մոտ աղեստամոքսային տրակտի առանձին ախտահարումը դիտարկել որպես COVID-19–ի առանձին ձև… », – ասել է նա։
Համաճարակաբանն ընդգծել է, որ աղեստամոքսային տրակտի առանձին ախտահարման դեպքում նախևառաջ չափավոր տենդ է առաջանում, մկանային ցավեր, գլխացավեր, թուլություն, փորացավերը գերակշռում են, սրտխառնոց և փսխում է տեղի ունենում։ Փորլուծությունը միջինում տևում է 4 օր։