Տեսանյութ…Բժշկական դիմակների անվան տակ փորձել են Հայաստան ներկրել հագուստ ու կոշկեղեն

Մի քանի տոննա դիմակներով «քողարկված»՝ փորձել են այլ ապրանք ներմուծել Հայաստան։
Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է մաքսային հսկողությունը շրջանցելու հերթական փորձը։ Բագրատաշենի մաքսակետում փորձ է արվել բժշկական դիմակների փոխարեն Ղրղզստանից Հայաստան ներկրել հագուստ և կոշիկ` խուսափելով այդ ապրանքների համար սահմանված ավելի բարձր հարկեր և տուրքեր վճարելուց:
Խախտումը բացահայտվել է, երբ մաքսային հսկողության կետում Ղրղզստանից ժամանած բեռնատարը զննության է ենթարկվել ռենտգեն սարքավորման միջոցով։
Ձերբակալվել են ՊԵԿ 4 պաշտոնյա ու նրանց կաշառած 3 գործարարներ
ՊԵԿ–ը հայտնում է, որ նշված բեռնատարով Հայաստանում գործող երկու ընկերության հասցեագրված ապրանքներ են տեղափոխել ՌԴ-ում հաշվառված Ա/Ձ-ից: Զննության արդյունքում պարզվել է, որ ընկերություններից մեկին հասցեագրված ապրանքները չեն համապատասխանում հայտարարագրում նշվածին:


Մասնավորապես՝ հայտարարագրված 14 տոննա բժշկական դիմակի փոխարեն մեքենայում եղել է ավելի քան 10 տոննա նոր հագուստ, 600 կգ կոշիկ, 18 կգ ռետինե ձեռնոց և միայն 2 տոննա բժշկական դիմակ:
Այս դեպքի բացահայտումից հետո, նույն օրը հսկողության է վերցվել Բագրատաշենի մաքսակետի տարածք ժամանած մեկ այլ ղրղզական բեռնատար ևս, որի տեղափոխած բեռը հասցեագրված է եղել նույն ընկերությանը: Այս դեպքում էլ հայտարարագրված 12 տոննա բժշկական դիմակների փոխարեն ավտոմեքենայում միայն 3.5 տոննա դիմակ է եղել, մնացած ավելի քան 7 տոննան եղել է հագուստ, 500 կգ–ը` կոշիկ:
Հարկահավաքությունը 2022–ին կավելանա 0.9 տոկոսով. ՊԵԿ նախագահը ներկայացրեց` ինչպես
Օրեր անց, Բագրատաշենի մաքսակետում զննության է ենթարկվել գրեթե նույն սխեմայով գործող մեկ այլ տրանսպորտային միջոց, որը տեղափոխում էր երկու այլ ընկերությունների հասցեագրված ապրանքներ:
Այստեղ ևս 11 տոննա բժշկական դիմակի ու 460 կգ բժշկական կոշիկի փոխարեն հայտնաբերվել է 6,5 տոննա հագուստ, 150 կգ կոշիկ և միայն 4 տոննա դիմակ:
Դեպքերի վերաբեյալ տեղեկությունները փոխանցվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: