ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկությունները. հայկական կողմը…

Տավուշի ուղղությամբ արձակված անկանոն կրակոցները լռեցվել էին ՀՀ ԶՈւ պատասխան գործողությունների արդյունքում։
Հայկական կողմը կրակոցներ չի արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Պաշտպանության նախարարությունը հերքեց Ադրբեջանի տարածած տեղեկությունները։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն իրականությանը չի համապատասպանում»,- շեշտեցին ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Հայաստանի հետ սահմանին հերթական փոխհրաձգության մասին: Մասնավորապես, հաղորդագրության մեջ նշվում էր, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են Թովուզի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը:
ՊՆ-ն հերքում է ադրբեջանցիների գերեվարելու, այնուհետև նրանց վերադարձնելու տեղեկությունները

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ երեկ` նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումներն անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով։
Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

Понравилась статья? Поделиться с друзьями: