Հայկական և Ադրբեջանական կողմի կորուստները քանակապես…Ինչպիսի վնասներ ենք կրել և տվել…

Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Նոյեմբերի 16–ին Սյունիքում իրադրության սրման հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն`նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։
ՊՆ–ն նաև նոր թվեր է հրապարակել Ադրբեջանի ծավալած ռազմական գործողութոյւնների արդյունքում հայկական կողմի կրած վնսների մասին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն` մեր բանակն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։
Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։
Հակառակորդի վերահսկողության տակ է մնացել երկու մարտական հենակետ։ ՀՀ ՊՆ տվյալներով, Ադրբեջանն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 զրահափոխադրիչ, 1 զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց
Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ։ Նոր տեղեկությունների դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: