Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է ՀՀ սահմանին իր 7 զինվորների մահվան և 10 վիրավորի մասին լուրը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած հակամարտության ընթացքում իր 7 զինվորների մահվան և 10 վիրավորի մասին, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին։

«Նոյեմբերի 16-ի մարտական ​​գործողությունների ընթացքում զոհվել են Ադրբեջանի զինված ուժերի յոթ զինծառայողներ՝ լեյտենանտ Ումուդ Նիֆթալիևը, սպա Օրխան Ջաբբարովը, կրտսեր սերժանտ Նաթիգ Ալիևը, ինչպես նաև շարքայիններ Էլչին Աղաևը, Էլմին Ալիզադեն, Էլչին Ալիևը և Մուրադ Խալիլովը»,-հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում էին գործել ՀՀ արևելյան սահմանի ուղղությամբ։ Մարտական գործողությունների հետևանքով հակառակորդն ունի մինչև 70 զոհ և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, իսկ հայկական կողմն ունի 1 զոհ և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում։ Իրավիճակը սահմանին հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։

Понравилась статья? Поделиться с друзьями: