Տեսանյութ. Ադրբեջանական անցակետից մեկուսացված ընտանիքում հիվանդ փոքրիկին չգիտեն ինչպես դեղորայք հասցնեն…

Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետերի տեղադրումից հետո Բարձրավան, Որոտան և Շուռնուխ գյուղերը փաստացի կտրվել են Հայաստանի մնացած տարածքից։
Հատկապես դժվար է այն գյուղացիների համար, որոնք Գորիսից ու Երևանից կենսականորեն անհրաժեշտ դեղորայք և սնունդ են ստանում:

Մեկուսացված գյուղ
Բարձրավան գյուղ հասնելու համար պետք է անցնել Խոտ-Որոտան վերանորոգվող գրունտային ճանապարհով  ու միայն արտաճանապարհային մեքենայով, ապա Որոտան-Շուռնուխ հատվածով ու դեպի լեռներ թեքվել:
Ընդ որում, Գորիս-Կապան մայրուղուց դեպի Բարձրավան տանող հատվածը նույնպես լավ վիճակում չէ, բնակիչները նույնիսկ մինչև ադրբեջանական դիրքը դնելը ստիպված օգտվում էին անբարեկարգ ճանապարհից։

Երկրորդ այլընտրանքային ճանապարհը՝ Բարձրավանից Տանձավեր գյուղ (քարտեզի վրա N3), էլ ավելի վատ վիճակում է։ Շինարարությունը նոր է սկսվել, և այնտեղով միայն մեծ անցողունակությամբ մեքենաները կարող են երթևեկել։
Յուրահատուկ կարիքներով երեխան
Ստեղծված իրավիճակում երեք գյուղերի բնակիչների մոտ առաջին անհրաժեշտության ապրանքների ու դեղորայքի մատակարարման հետ կապված նոր դժվարություններ են առաջանում: Էլ չենք խոսում այն մասին, որ շտապօգնության մեքենան այնտեղ կարող է պարզապես չհասնել։
Ծաղիկ Հարությունյանը երկու երեխաների հետ գյուղում տուն է վարձել։ Նարեն ու Նարեկը երկվորյակներ են, նրանք 5 տարեկան են: Բայց Նարեն լուրջ հիվանդություններ (հիդրոցեֆալիա, միկրոցեֆալիա) ունի, որոնք երեխայի զարգացման խնդիրների են հանգեցրել:
Չդադարող նոպաները խանգարում են վիրահատությանը։ «Այժմ միայն ոտքն է վիրահատության ենթակա (հոդերի հետ կապված լուրջ խնդիրներ կան), գլխի վրա վիրահատություն չեն անի։ Եվ կա հավանականություն, որ նա … կմնա օպերացիոն սեղանին, ուստի ընտրությունը մերն է: Եթե ուրիշ տարբերակ չլինի, ստիպված կլինեմ համաձայնել։ Այդ դեպքում պետք է թուղթ ստորագրեմ, որ հրաժարվում եմ բողոքներից», — ասաց Ծաղիկը։

Դեղերի մի մասն ընտանիքը ստանում է արտասահմանից՝ հիմնադրամներից մեկի շնորհիվ։ Միայնակ մայրը երեխաների համար 26 հազար դրամ նպաստ ու թոշակ է ստանում։ Նարեի մեկ շաբաթվա սննդի արժեքը 8 հազար դրամ է, դեղորայքը չհաշված։ Կնոջ խոսքով՝ Նարեկի համար պարզապես գումար չի մնում։

Կինը ցանկացած ժամանակավոր աշխատանք անում է։ Ամուսինը գնացել է, միայն մի քանի ամիս առաջ դատարանի միջոցով հասել է այն բանին, որ երեխաների հայրը կայուն կերպով ալիմենտներ վճարի։ Միջոցները միևնույնն է՝ բավարար չեն, ընտանիքը պարտքեր ունի։
Առանց փաստաթղթերի մարդը
Ծաղիկին երեխաներին խնամելուն օգնում է նրա մայրը՝ Նազիկը, որը ամուսնու և տեգրոջ հետ կողքի տանն է ապրում։ Բայց տեգրը (1954 թվականին ծնված) հոգեկան հիվանդություն ունի։ Ծնողները մահացել են, և նա էլ է կնոջ խնամքի տակ։

Տեգրը՝ Սամվել Հարությունյանը, ամսական ընդամենը 35 հազար դրամ է ստանում։
«Ինչպես պահեմ այս «երեխային» (նկատի ունի տղամարդուն — խմբ.)։ Նա փաստաթուղթ չունի, չեմ կարող խնամակալություն ձևակերպել։ Չգիտեմ ՝ ինչ անեմ, ուր դիմեմ։ Ի՞նչ օրենք կա այսպիսի դեպքերի համար»․ — ասում է Նազիկը։
Նրա անձնագրի վավերականության ժամկետը 6 ամիս առաջ լրացել է։ Թոշակը գալիս է Նազիկի անունով, քանի որ տղամարդն ի վիճակի չէ փաստաթուղթ ստորագրել։ Ժամկետանց անձնագրի պատճառով ընդհանրապես կարող են դադարեցնել թոշակի վճարումը։

«Կենցաղային պայմաններին նայեք։ Նա չլիներ՝ երևի կգնայի այստեղից։ Բայց ինչ անեմ, ինչպես թողնեմ նրան, նա ոչ մեկին պետք չէ։ Պայմանները շատ վատն են, իսկ օրենքը չգիտեմ։ Չգիտեմ՝ ում է կարելի դիմել», — ասում է կինը։
Այժմ նրանք երեքով են ապրում՝ նա, ամուսինն ու տեգրը: Նազիկի ամուսինն էլ երկրորդ կարգի հաշմանդամ է։

Ընտանիքին կարելի է աջակցել՝ գումար փոխանցելով այս հաշիվներին։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: