Ապրիլյան պատերազմում վիրավորում ստացած Արման Լազգիյանը ֆեյսբուքյան գրառում է արել: Նա իր օգնությունն է առաջրկում այն վիրավոր զինծառայողներին, որոնց բուժումը պետք է իրականացվի գերմանախոս որեւէ երկրում:
Արման Լազգիյանը պատրաստակամություն է հայտնել անվճար թարգմանել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
«Դիմում եմ վիրավոր զինծառայողների ծնողներին, հարազատներին, ընկեր-բարեկամներին, որոնց բուժումը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով պետք է կազմակերպվի գերմանախոս երկրներում:
Պատրաստ եմ բացարձակապես անվճար թարգմանել, անհետաձգելի բուժման կարիք ունեցող վիրավորված մեր ժամկետային ու պայմանագրային զինծառայողների բժշկական փաստաթղթերը, (Հայերենից-Գերմաներեն) ինչ ծավալի և ինչ բարդության էլ դրանք լինեն:
Փաստաթղթեր /էպիկրիզներ, լաբորատոր հետազոտություններ և այլն։
Աստված պահապան մեր զինվորներին»,- գրառել է Ապրիլյանի մասնակիցը։